Դադիվանքում ուխտագնացությունները չեն վերականգնվել, բայց մեր եկեղեցականներն այնտեղ են։ Այս մասին ասել է  Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Հայ ուխտավորները մայիսից չեն կարողանում մտնել Դադիվանք։ Մինչ այդ նրանք խմբերով, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելում էին Դադիվանք, բայց հետզհետե ադրբեջանցիները դժվարեցրեցին հայ ուխտավորների մուտքը այնտեղ։ Ուխտագնացությունների վերականգնման շուրջ եռակողմ բանակցություններ էին ընթանում, սակայն այդ հանդիպումից երեք ամիս անց էլ հայ ուխտավորները չեն կարող այցելել Դադիվանք։

Դադիվանքը Հայ առաքելական եկեղեցու հնագույն քրիստոնեական վանական համալիրներից է։ Գտնվում է Քարվաճառի շրջանում, որը 2020թ.–ի նոյեմբերի 9–ի հայտարարությունից հետո, անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։