Իրանի հարավ-արեւմտյան Բուշեհր նավահանգստային քաղաքում հայկական եկեղեցի է բարեկարգվել: Ավարտվել է հայկական տաճարի տարածքի բարեկարգման եւ մաքրման ծրագիրը, եւ այժմ նախատեսվում է մոտ ապագայում պատմական հուշարձանը բացել այցելուների համար։

Վերակառուցվել են վանքի հին կառույցը, բակը եւ այլ տարածքներ։ Բացի այդ, աշխատանքներ են տարվում տաճարի տարածքում գտնվող տապանաքարերի փաստագրման ուղղությամբ։

Բուշեհրի հայկական եկեղեցին նավահանգստային քաղաքի կարեւոր եւ նշանակալի պատմական հուշարձաններից է։

«Իրանը տուն է բազմաթիվ եկեղեցիների, մատուռների եւ տաճարների համար: Սուրբ Թադեոս, Սուրբ Ստեփանոս եւ Ձորձոր եկեղեցիները ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում էին ընդգրկվել 2008 թվականին»,- ասվում է հրապարակման մեջ։