Հունվարը հայ ժողովրդի կյանքում շատ հատկանշական ամիս է: 1920թ. հունվարի 19-ին դե ֆակտո ճանաչվեց Հայաստան պետությունը: 1975թ.հունվարի 20-ին ստեղծվեց ԱՍԱԼԱՆ, երբ Գուրգեն Յանիկյանը բանտից կոչով դիմեց հայ ժողովրդին և ավանդական կուսակցություններին: Յանիկյանի կոչին արձագանքեցին միայն մի խումբ հայ երիտասարդներ, որոնք էլ ի լուր աշխարհի հայտարարեցին, որ հայ ժողովուրդը ողջ է և երբեք չի հրաժարվելու իր օրինական իրավունքներից՝ Արևմտյան Հայաստանից և Թուրքիայի կողմից իրականացրած ցեղասպանությունների հետևանքների պահանջատիրությունից:  

Արևմտյան Հայաստանի պատվիրակությունը հայ ժողովրդի ներկայացուցիչների և ԱՍԱԼԱ-ի մարտիկների հետ միասին այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքի ազատագրման ճանապարհին ընկած մեր հերոսների շիրիմներին և ասելու, որ նրանց սուրբ գործի շարունակողն այսօր ողջ հայ ժողովուրդն է:

Մեկ անգամ ևս ողջ հայ ժողովրդի անունից ասենք՝ Հավերժ փառք մեր հերոսներին:

https://bit.ly/3fIe0vJ