ԱՀ Մարտակերտի շրջանի Առաջաձոր համայնքը 660 բնակիչ ունի: Այս մասին ասել է Առաջաձոր համայնքի ղեկավար Վահրամ Անդրեասյանը: 

Համայնքապետի խոսքով՝ «44-օրյա պատերազմի ավարտից հետո համայնքում քսաներկու ընտանիք է հաստատվել: Դպրոցն ունի 129 աշակերտ: Մանկապարտեզ է հաճախում 25 երեխա: Համայնքապետարանը գործում է գյուղի ազատ տներից մեկում: Բուժկետը վերանորոգման կարիք ունի, իսկ հանդիսությունների սրահ չունենք: Մի քանի ամիս առաջ ասֆալտապատվել է գյուղը մայրուղուն կապող ճանապարհահատվածը։  Համայնքը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով, ջրամատակարարմամբ»:

Վ. Անդրեասյանը նշեց, որ գյուղացիների հիմնական զբաղվածությունը գյուղատնտեսությունն է: