Հայաստանի Հանրապետությունը և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը հունվարի 20-ին, նշեցին երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը: 

Հայ-բրիտանական միջպետական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հունվարի 20-ին:

Հայաստանը և Մեծ Բրիտանիան վերականգնեցին միջպետական բարեկամական հարաբերությունները Խորհրդային Միության փլուզումից հետո` 1991 թվականին, երբ Հայաստանը հռչակեց իր անկախությունը: Միացյալ Թագավորությունը ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը 1991 թ. դեկտեմբերի 31-ին: 

Հայ-բրիտանական փոխգործակցության ոչ միակ, բայց կարևոր ոլորտներից են կրթությունը և գիտությունը: Այս բնագավառում Բրիտանիան մի շարք ծրագրեր է իրականացնում։ Հայաստանը և Մեծ Բրիտանիան համագործակցում են նաև պաշտպանության ոլորտում: Երկկողմ առևտրաշրջանառության ծավալները փոքր են: 
Չմոռանանք, որ Մեծ Բրիտանիայի կողմից Արևմտյան Հայաստանի տարածքում Հայաստանի Հանրապետության ճանաչումը սկսվում է ոչ թե 1991 թվականից, այլ 1920 թվականից, և որ Մեծ Բրիտանիան ստորագրել է Սևրի Դաշնագիրը։