Ախալքալաքի շրջանի Արագվա գյուղում արդեն 11 տարի է դահուկավազքի կենտրոն է գործում։ Այս սեզոնին դահուկավազքի սիրահարները շրջանի տարբեր գյուղերից այցելում են կենտրոն և իրենց ակտիվ հանգիստն ացկացնում այստեղ: Դահուկավազքի կենտրոնն անցած ձմռանը չէր գործում կորոնավարակի պատճառով: Մեկամյա դադարից հետո, հունվարին կենտրոնը վերաբացվել է։

Դահուկավազքի մարզիչը նշում է, որ յուրաքանչյուր տարիքային խմբի հաճախորդներ ունեն։  Բնության գեղեցկությունը և սպորտաձևի ձգողությունը թույլ չի տալիս մարզասերներին զգալ ցուրտը։ Երեխաները մեծ հաճույքով են սահում, և կատարում մարզչի ամեն մի հրահանգ, ավելի արագ և սահուն սահելու համար։ Այնուհանդերձ՝ կենտրոնն ունի հագուստի խնդիր՝ 11 տարվա ընթացքում սպորտային հագուստը չի թարմացվել։