«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է Արցախում 2020 թվականի պատերազմից հետո լուրջ հումանիտար ճգնաժամի մեջ հայտնված մարդկանց օգնելու աջակցության նոր փուլի մասին:

«Ավրորա-2021»-ի մրցանակի դափնեկիր Ջուլյեն Լուսենգեն ընտրել է 13 նախագիծ, որոնք կստանան մրցանակի միջոցները եւ դրանք կօգտագործեն տեղական բնակչության հրատապ կարիքները բավարարելու համար: Այս փուլում «Ավրորան» 500 000 դոլար կհատկացնի Արցախում իրականացվող նախագծերին։ 2021 թվականի դեկտեմբերի 12-ին «Ավրորան» եւ Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչությունը Երեւանում սուրբծննդյան տոնավաճառ էին կազմակերպել։ Միջոցառման ողջ հասույթը՝ մոտ 25 000 դոլար, կուղղվի ձմեռային սեզոնին Արցախից տեղահանվածների պարենային անվտանգության ապահովմանը։ 

«Ավրորան» արդեն ավելի քան 1 740 000 դոլար է հատկացրել Արցախում 80 նախագծերի աջակցությանը եւ օգնել է տարածաշրջանի 131 000 բնակչի։