ԱՀ Մարտունու շրջանի Սոս համայնքի բնակիչները շարունակում են արարել սեփական հողի վրա՝ շենացնելով այն։ Այս մասին ասել է Սոս համայնքի ղեկավար Հունան Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ մոտ 300 տարվա պատմություն ունեցող գյուղի անվանումը ծագել է սոսի ծառի անունից։

Իր խոսքում Հունան Գրիգորյանն այսպես է ներկայացնում Սոս գյուղը,-«Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հադրութի շրջանից տեղահանված ընտանիքներ են հաստատվել գյուղում և օգտվել են տեղահանվածներին տրամադրվող տարբեր աջակցություններից: Գյուղի դպրոցը նորակառույց է: Այստեղ սովորում է 168 աշակերտ, որից յոթը տեղահանված ընտանիքների երեխաներ են»: 

Անդրադառնալով բնակչության զբաղվածությանը՝  Գրիգորյանն ասել է, որ հիմնական ուղղությունը գյուղատնտեսությունն է։