Արևմտյան Հայաստանում ձմեռն իր իշխանության տակ է առել երկրի գրեթե բոլոր ոլորտները։ Աննախադեպ ցուրտն այս տարի ևս իր տհաճ անակնկալներն է պատրաստել և ամենայն հավանականությամբ, դեռ երկար կշարունակվի։

Մասնավորապես, ձյան առատ տեղումների ու սաստիկ բքի հետևանքով փակ են Արևմտյան Հայաստանի հարավ-արևելյան շրջանների ճանապարհները։ Որոշ նահանգներում՝ ինչպիսին են Մուշը, Վանը, փակվել են նաև մի շարք հասարակական վայրեր և բոլոր ուսումնական հաստատությունները։ 

Ճանշին ծառայությունների աշխատողները ամենօրյա տքնաջան աշխատանքի գնով ինչպես նաև հատուկ տեխնիկայի միջոցով ձյունից մաքրում են մայրուղիներն ու միջգյուղական ճանապարհները, որոնք սակայն, կարճ ժամանակի ընթացքում կրկին ծածկվում են ձյունով։

Պատկան մարմինները կոչ են անում վարորդներին լինել զգոն և հնարավորության դեպքում չերթևեկել անբարենպաստ եղանակի պայմաններում։