Ցուցահանդեսը, որն անվանվել է «Ստամբուլի աչք» մականունը կրող Արա Գյուլերի «Բազմազան» թեմայով արխիվի պատվին, այցելուների առջև բացում է լուսանկարչի կողմից Կոստանդնուպոլսում արված հայտնի լուսանկարների աշխարհը:
Ցուցահանդեսը, որի դիզայնը պատկանում է Արա Գյուլերի անվան արխիվային և հետազոտական կենտրոնին, ներառում է Կոստանդնուպոլսի 58 տարբեր սև ու սպիտակ լուսանկարներ, Ստամբուլի սլայդ տուփեր, արխիվային տուփեր Գյուլերի բնակարանից, ֆոտոխցիկ և 1950-60-ական թթ. կոնտակտային տպագրության նմուշներ։ Ցուցահանդեսում ներկայացված են նաև գրամեքենա, որի միջոցով Արա Գյուլերը, գրել է պատմվածքներ միջնակարգ դպրոցական տարիներին։