ԱՀ Մարտունու շրջանի Խերխան գյուղում 128 բնակիչ է ապրում: Այս մասին ասել է Խերխանի համայնքապետ Գրիշա Կարապետյանը:

Ահա թե ինչպես է ներկայացրել համայնքապետը․ «Գյուղի ազատ բնակֆոնդում 18 տուն ունենք, որոնք սիրով կտրամադրենք տեղահանված մեր հայրենակիցներին: Դպրոցում սովորում է 15 աշակերտ: Գյուղում մանկապարտեզ չի գործում, սակայն նախադպրոցական տարիքի 16 երեխա ունենք»: 

Գ. Կարապետյանը որպես գյուղի հիմնական խնդիր առանձնացրել է գազաֆիկացումը, ներհամայնքային ճանապարհների անմխիթար վիճակը: Անդրադառնալով բնակչության զբաղվածությանը՝ մեր զրուցակիցը տեղեկացրել է, որ՝ գյուղացու հիմնական զբաղվածությունը գյուղատնտեսությունն է` անասնապահությունն ու հողագործությունը: