Ախալքալաքի մունիցիպալիտետի Խանդո-Վարեւան, Լոմատուրցխ-Բուռնաշեթ-Ղադոլար, Հոկամ-Քարծեփ եւ Դադեշ գյուղերի ճանապարհների ասֆալտապատման համար պետբյուջեից հատկացվել է 4 404 244 լարի։ Աշխատանքների իրականացման համար Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Պետական ​​գնումների ծառայությունը հայտարարել է գյուղական ճանապարհների ասֆալտապատման 3 տենդեր։

Աշխատանքները համարվում են երկարաժամկետ, քանի որ նախատեսվում է կատարել երկու տարվա ընթացքում, թեև քաղաքապետարանը չի բացառում, որ դրանք հնարավոր է ավարտին հասցվեն մեկ տարում։

Պետական ​​բյուջեի կողմից ֆինանսավորվող նախագծերում աշխատանքների արժեքի 95%-ը վճարում է պետությունը, իսկ առնվազն 5%-ը՝ տեղական բյուջեն։