Հայաստանի Հանրապետությունը և Ավստրիական Հանրապետությունը երկկողմ դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թ. հունվարի 24-ին: Այդ օրը կողմերն ընդունել են դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ հայտարարություն:

Հայաստանն ու Ավստրիան համագործակցում են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպություններում՝ ՄԱԿ, ԵԱՀԿ և այլն:

30 տարվա ընթացքում Հայաստանի և Ավստրիայի կառավարությունները ստորագրել են փոխգործակցության, փոխօգնության և գործընկերության մասին 12 համաձայնագիր և 6 հուշագիր:

Հայերը Ավստրիական կայսրության տարածքում հաստատվել են դեռևս 17-րդ դարում: Հայկական համայնքը համալրվել է 1915-ի hայերի դեմ իրագործված ցեղասպանությունից հետո: Ավստրիան ճանաչել է հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը 2015 թ. ապրիլի 22-ին։