Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հոդված է հրապարակել Անիի վերաբերյալ։ Հոդվածում, սակայն, որևէ բառ չի նշվում քաղաքի հայկական անցյալի մասին։ Նշվում է, որ Անիի ավերակները նաև ձմեռային օրերին են գրավիչ օտարերկրացի և տեղացի զբոսաշրջիկների համար։ 

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Արևմտյան Հայաստանի Անիի ավերակները Կարսի շրջակայքում են։ 

Հարկ է նշել, որ թուրքական պետական գործակալությունն Անիի մասին հրապարակումներում խուսափում է հայերի մասին որևէ հիշատակումից արդեն տարիներ շարունակ»,- դեռևս 2014 թվականին այդ մասին «Ակոս» թերթում գրել էր Սերդար Քորուջուն՝ «Anadolu գործակալությունը պատմության միջից ջնջել է հայերին» վերտառությամբ հոդվածում։ 

Միջնադարյան մայրաքաղաք Անին ընդգրկվել է Համաշխարհային ժառանգության ցանկում 2016 թվականի հուլիսին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին նախագահ Արմեակ Աբրահամյանի դիմումով, որին հաջորդել է թուրքական իշխանությունների դիմումը։