Կիլիկիան Հայաստանի ժամանակ Այասը կը համարվեր խոշոր առևտրային կենտրոն(11-14 դարեր): Քաղաքը շրջապատված էր բերդերով ինչպես ցամաքի կողմից, այնպես էլ ծովի կողմից: Կար ժամանակ, երբ այստեղ էր տեղակայված հայկական դրամահատարան:

Քաղաքը շրջապատված է կիտրոնի և նարնջի այգիներով, մոտակայքում կան անտառներ։ Մասնակցել է Արևելքից Եվրոպա կատարվող տարանցիկ առևտրին։ Իտալացիները կոչել են քաղաքը Լայաս։ Ունեցել է հզոր միջնաբերդ, որից հիմա միայն ավերակներ են պահպանվել։