Պոլսահայ երգչուհի Մարալ Այվազը բանաստեղծ Պետրոս Դուրյանի 170-ամյա հոբելյանի առթիվ նրա հանրահայտ «Տրտունջք» ստեղծագործության հիման վրա երգ է թողարկել: Հոլովակն արդեն Մարալ Այվազի YouTube-ի պաշտոնական ալիքում է:

Երգչուհին այն ձոնում է բոլոր նրանց, ովքեր զոհել են իրենց կյանքը՝ կատարելով իրենց զինվորական պարտականությունը:

«Տրտունջք» ստեղծագործությունը երգի է վերածել Նորայր Տէմիրճին: Այս ստեղծագործությունը վաղամեռիկ բանաստեղծի նշանավոր գործերից է, որի յուրաքանչյուր տող արտահայտում է հեղինակի անհուն հառաչանքը: «Տրտունջք»-ը Դուրյանի հրաժեշտի խոսքն է, որով նա թշվառ հոգիների անլսելի, ողբալի ձայնը լսելի է դարձնում բանաստեղծական տպավորիչ մեկնաբանություններով:

https://www.youtube.com/watch?v=gxQL2nTMfbU