Songlines Music Awards-ը միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխություն է, անցկացվում է արդեն 14-րդ անգամ։ Մրցանակաբաշխությանն ամեն տարի առաջադրվում են աշխարհի տարբեր երկրիների տաղանդավոր երաժիշտներ, և այն լայնորեն լուսաբանվում է միջազգային լրատվամիջոցների կողմից։
Դուդուկահար Արսեն Պետրոսյանը առաջադրվել է «Լավագույն արտիստ» անվանակարգում՝ իր «Հոգին ճանապարհ» ալբոմով։ Երաժշտի հաղթանակի շնորհիվ հայկական երաժշտությունն էլ ավելի կտարածվի աշխարհում և հաղթանակը կնպաստի մեր մշակույթի հանրահռչակմանը։
Նշենք, որ Պետրոսյանի Լոնդոնում թողարկված «Հոգին ճանապարհ» ալբոմը լայն տարածում ունի ամբողջ աշխարհում։ Ձայնասկավառակի շուրջ հաջորդ ամիս Արսենը հյուրախաղերով հանդես կգա Եվրոպական մի շարք քաղաքներում։
Արսենի համար քվեարկել հնարավոր է հետևյալ հղումով: https://bit.ly/3tSWJYN
Հայ ժողովրդական «Չեմ կըրնա խաղա» պարերգ: