Մի շարք պրոֆեսոր, դոկտոր և կենսաբանների շնորհիվ Արևմտյան Հայաստանում հայտնաբերվել է էնդեմիկ նոր բուսատեսակ, որն աճում է միայն Կարսի Չըլդըր լճի շրջակայքում։ Չըլդըր լճի տարածքից հավաքված տարբեր այլ բույսերի նմուշների վրա մոտ յոթ տարի տևած հետազոտությունների և մանրակրկիտ աշխատանքի արդյունքում որոշվեց, որ այս տեսակը նոր բուսատեսակ է գիտական աշխարհի համար:
«Vincetoxicum anatolicum» անվանումն ստացած այս նոր բուսատեսակի լուսանկարը տպագրվել է միջազգային «Nordic Journal of Botany» գիտական ամսագրում և գիտությանը ներկայացվել որպես նոր էնդեմիկ տեսակ։
Համաձայն ՝՝վտանգված տեսակների՝՝ կարմիր ցուցակի չափանիշների, առաջարկ է արվել բույսը ներառել անհետացման եզրին գտնվող էնդեմիկ տեսակների ցանկում։