Սիրիայի հյուսիսում գտնվող Հասակեի ՝՝Սինաի՝՝ բանտում պահվող  ԴԱԻՇ-ի 5000 անդամների փախուստի փորձը ճնշվել է։ Մեկուսարանը վերահսկվում էր Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի կողմից, իսկ կալանավորները փորձել էին փախուստի դիմել դրսից ստացած օգնությամբ։

Ըստ հաղորդագրության՝ հինգ օր տևած բախումները  բանտում ավարտվել են, սակայն Հասակեում գործողությունները դեռևս շարունակում են ընթանալ։ Բախումների ընթացքում սպանվել են ԴԱԻՇ-ի 175 և ՍԴՈՒ-ի 39 անդամ։

ԻՊ-ի որոշ գերեվարված անդամների խոստովանությունների համաձայն՝ «հարձակմանը մասնակցել են 200 մահապարտներ»։ 

ԴԱԻՇ-ի անդամներից մի քանիսը եկել են Թուրքիայի Զինված ուժերի և Սիրիայի ազատ բանակի խմբավորումների ձեռքում գտնվող Սերեկանիյեից և Գիրե Սպիից, մյուս մասն էլ  եկել է իրաքյան կողմից և բնակություն են հաստատել Խիվերան թաղամասում։