Հըզըր ամիսը ալևիների համար սուրբ ամիս է։ Այս ամսին պահք են պահում, տարբեր միություններ համախմբվում են, մատաղի արարողություն է կատարվում։ Բացի այդ, այս ամիսը ձմռան ծանր օրերի մոտալուտ ավարտի խորհուրդն է կրում։ Մարդիկ միմյանց քաղցրավենիք են բաժանում, այցելում են հանգուցյաների շիրիմներին և սրբազան վայրեր, որտեղ երազանք են պահում։

Հըզըրը համարվում է ալեւիների փրկիչ սուրբը:

Թեև Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններում Հըզըրի պահքի ժամկետները տարբեր են, սակայն ընդհանուր առմամբ, այն սկսվում է հունվարի վերջից և շարունակվում մինչև փետրվարի կեսերը։

Որոշ շրջաններում պահքը տևում է 7 օր։ Հըզըրի պահքը սկսվում է կեսգիշերին և շարունակվում մինչև երեկոյան մայրամուտ։