Արցախի հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ն ամփոփել է 2021-ը թվականը՝ այն գնահատելով ծանր տարի ՊՈԱԿ-ի համար։
2020 թվականից բռնազավթված տարածքներում են մնացել շուրջ 2000 հուշարձան։ ՊՈԱԿ-ից հայտնում են, որ 2021 թվականին աշխատանքներ են տարվել պատմական, ճարտարապետական անշարժ հուշարձանների, պատմական միջավայրի, մշակութային այլ արժեքների պահպանման, հանրահոչակման և ուսումնասիրության ուղղությամբ, հասկանալի պատճառներով 2021-ին պեղումներ չեն իրականացվել:
Մարտակերտի ու Ասկերանի շրջաններում հայտնաբերվել են շուրջ 200 նորահայտ հուշարձաններ, այդ թվում խաչքարեր, տապանաքարեր ու եկեղեցի-մատուռներ՝ ոմանք արձանագիր, ոմանք էլ կարևոր տեղեկություններ պարունակող: