
Հայը քաղաքակրթության օրրանում ձևավորված և սեփական լեզվամտածողություն ձեռք բերած ազգ է, ով շատ մեծ ավանդ ունի համաշխարհային մշակույթի արժեհամակարգում և մինչ օրս շարունակում է իր այդ առաքելությունը, որն ի վերուստ է տրված նրան ճակատագրի կամ ավելիվ ճիշտ՝ նախախնամության կողմից:
Հայկական բարձրավանդակի ամեն մի թիզը մեկ մետր իսկ խորությամբ պեղելիս բացվում են Արատտայից մինչ օրս ձգվող մշակութային ժառանգության գանձեր: Այս ամենը հայ ազգը պահել և պահպանել է մեծ ջանքերի և ցավոք, հաճախ նաև մարդկային կորուստների գնով: Իր այդ հազարամյա պատմության ընթացքում նա երբեք չի հուահատվել և սեփական ազգին հասցրել է մինչև մեր թվարկության քսանմեկերորդ դար: Հայ ազգն իր հազարամյա պատմության ընթացքում ունեցել է վերելքի և ժամանակավոր վայրէջքի ժամանակահատվածներ:
Համաշխարհային պատմությունը ևս լի է վայրիվերումներով և այդ ճանապարհին անընդատ ստեղծվել և վերացել են բազմաթիվ մշակութային շերտեր և դրանց կրողները: Հայ ազգը ձևավորվել է մի տարածքում, որը կոչվում է Հայկական բարձրավանդակ, ուր ըստ առասպելների եղել է դրախտը, որտեղ և ձևավորվել է Մարդ արարածը: Ահա այդ իսկ պատճառով հայերի բնօրրանը մինչ օրս կռվախնձոր է սեփական պատմությունն ու մշակույթը չունեցող ժողովուրդների համար:
Դարեր շարունակ ցանկացել են ոչնչացնել կամ տիրանալ հայ ազգի պատմությանն ու հարուստ մշակույթին: Չեն խորշել նաև հայերի ֆիզիկական ոչնչացման գաղափարից և մինչ օրս մի շարք՝ նախկինում քոչվոր, իսկ այժմ ուրիշներից զավթած հողերի վրա ձևավորված և այլոց կողմից՝ աշխարհաքաղաքական դրդապատճառներով պայմանավորված, արհեստականորեն ստեղծված պետական միավորները շարունակում են իրենց հայատյաց քաղաքականությունը:
Պատմությունը կեղծելն ու ուրիշի մշակույթին տիրանալը կրում է ժամանակավոր բնույթ: Ճշմարտությունն ուշ թե շուտ բացահայտվում է: Հայ ժողովուրդը լուռ ու մունջ չի սպասել պատմության դատաստանին: Նա արժանապատվորեն պայքարել է սեփական իրավունքների համար և չի դադարում դա անել նաև այսօր: Մենք գիտենք, որ այն ամենն ինչ մեզ է պատկանել և պատկանում, երբեք չի կարող լինել օտարինը: Կա Հայաստան պետությունն ու հայ ազգը, ով բարձր պահած իր պետականության դրոշը, շարունակում է բարձրաձայնել իր օկուպացված հայրենիքի ազատագրման և պահանջատիրության հարցը:
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1916թ. Ֆրանսիայի կողմից ստեղծվեց Արևելյան լեգեոնը, որը մասնակցեց մերձավոր արևելքի երկրների ազատագրմանը՝ Լիբանան, Սիրիա, Պաղեստին և հայկական Կիլիկիա;
1919թ. փետրվարի 1-ին ստեղծվեց Հայկական լեգեոնը, որը մինչև 1920թ. օգոստոսի 4-ը Կիլիկիան լրիվ ազատագրեց թուրքերից ու հայերը հռչակեցին Կիլիկիայի անկախությունը՝ Ֆրանսիայի մանդատի ներքո: Անկախացած Կիլիկիան ունեցավ ինքնավարության ղեկավար մարմիններ, որը ղեկավարում էր Միհրան Տամատյանը:
Հայկական լեգեոնին, իսկ մինչ այդ՝ Արևելյանին, անդամագրվել էին թուրքական ջարդերից մազապուրծ փրկված և աշխարհասփյուռ 5000-ից ավելի հայեր ողջ աշխարհից, ովքեր թողնելով անգամ իրենց բարեկեցիկ կյանքն ու բարձր սոցիալական դիրքը, նվիրաբերվեցին Հայրենիքի ազատագրության սուրբ գործին: 1920թ. հուլիսի 3-ին՝ Կիլիկիայի ազատագրումից հետո, Հայկական լեգեոնը լուծարվեց ֆրանսիացիների կողմից, և այնուհետ Կիլիկիան 1921 թվականի հոկտեմբերի 20-ին հանձնվեց Թուրքիային:
Պողոս Նուբար Փաշան և մի շարք այլ ազգային գործիչներ, որոնք մեծ ավանդ ունեին այս ամենում, ինչպես նախկին նվիրյալները, զբաղվում էին հայկական պետականության վերականգնման հարցերով, որի արդյունքում Հայաստան պետությունը միջազգային ճանաչում ստացավ: Հայ ազգի զավակները չէին կարող հանգիստ նստել ու սպասել, որ օտարները իրենց փոխարեն լուծեն իրենց հարցերը: Ստեղծվեց Նեմեսիս ծրագիրը, որը բարձրաձայնեց, որ ոչինչ չի մոռացվել և բոլորը պատասխան են տալու: Այդ գործողությունները շարունակվեցին մինչև 20-րդ դարի առաջին կեսը:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ նորից արդիական դարձավ աշխարհի նոր քաղաքական բաժանման հարցը, հայ ժողովուրդը հասկացավ, որ այն ձևավորվելու է Հայաստան պետության տարածքների հաշվին և սկսվեց ազատագրական պայքարի նոր էտապը: Գուրգեն Յանիկյանն, ով թուրքական ջարդերի ժամանակ կորցրել էր իր ընտանիքն ու գերդաստանը, որոշեց բարձրաձայնել հայերի իրավունքների ու պահանջատիրության մասին: Նա իր գործողությունից հետո բանտից կոչով դիմեց ազգային կուսակցություններին ու ողջ հայությանը՝ շարունակելու իր սկսած գործը: Նրան արձագանքեցին միայն մի խումբ հայ երիտասարդներ, որոնք այցելեցին նրան բանտում և դրանից հետո հայտարարեցին Հայաստանի Ազատագրման Հայ Գաղտնի Բանակի/ASALA/ ստեղծման մասին:
ASALA-ն փաստորեն, ինչպես և Արևմտյան Հայաստանի զինված ուժերը՝ շարունակում են Հայկական լեգեոնի գործը, որը չհասցրեց ավարտին հասցնել ամբողջական Հայաստանի ազատագրումը:
1920թ. դե ֆակտո և դե յուրե ճանաչված Հայաստան պետության շարունակականությունը հանդիսացող Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը այսօր էլ շարունակում է հավատարիմ մնալ Նուբար Փաշայի և Հայրենիքի նվիրյալների կողմից ստեղծված Պետության արժեքներին և ի լուր աշխարհի հայտարարում է, որ օտարները չեն կարող մեր փոխարեն և առավել ևս՝ առանց մեզ, լուծել մի ողջ ազգի ճակատագիր, ով արդեն գիտակցում է իր տեղն ու դերը համաշխարհային մշակույթի զարգացման և աշխարհաքաղաքական հարցերի լուծման ու նոր քաղաքական քարտեզի ձևավորման հարցում:
Քսանմեկերորդ դարում ոչ միայն բնակլիմայական պայմաններն են փոխվել, ալյև կյանքի ընթացքն է փոխվել: Կյանքը սկսել է այլ հունով ընդանալ: Մարդկությունը փոխում է իր արժեհամակարգը, վերանայում կարծրատիպերը, ձերբազատվում կեղծ ինֆորմացիայից: Սկսում է ինքնուրույն դատողություններ ու վերլուծություններ անել, փնտրել իր տեղն աշխարհաքաղաքական գործընթացներում, վերադառնալ իր բուն արմատներին ու կոչմանը և հասկանալ, որ իր անմիջական մասնակցությունն ընթացող գործընթացներում անհրաժեշտություն է: Մենք պետք է կարողանանք հասցնել սրընթաց զարգացող գոծընթացները ճիշտ գնահատել ու վերլուծել՝ դուրս չմնալու համար սեփական ճակատագիրը տնօրինելու գործընթացից:
Այս ամենը լավ հասկանալով Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը շարունակելով իր նախորդների գործը՝ հստակ գիտակցում է, որ վերցրել է հսկայական պատասխանատվություն՝ ներկայացնելու նախնիների գործն ու այն իր հանգրվանին հասցնելու համար: Ուրախությամբ ենք նշում, որ Արևմտյանն Հայաստանն արդեն կայացրել է իր պետական ինստիտուտները, համակարգերը, կապը տասնյակ միլիոնավոր հայերի հետ, որոնք անկախ այն բանից, քրիստոնյա են թե այլ դավանանքի, կամ խոսում են օտար լեզուներով կամ նոր են վերադառնում իրենց արմատներին, միևնույնն է՝ հայ են և Արևմտյան Հայաստանի քաղաքացիներն են ու ակտիվ մասնակցություն ունեն պետականաշինության գործում:
Մենք սիրով ընդունում ենք բոլոր այն ժողովուրդներին, որոնք ճակատագրի բերումով հայտնվել են Հայկական բարձրավանդակում և բնակվում են Արևմտյան Հայաստանում:
Վերջացնելով խոսքս՝ մեկ անգամ ևս ցանկանում եմ շնորհավորել բոլորիս այսօրվա խորհրդի՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԻ ստեղծման առիթով և ցանկանալ բոլորիս զգոնություն, Հայրենիքի ապագայի հանդեպ մեծ պատասխանատվության զգացողություն ու այդ աշխատանքին լծվելու կամք և ուժ: