Հաշվի առնելով՝ ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագիրը, «Ցեղասպանության հանցագործությունները կանխարգելելու եւ դատապարտելու մասին» եւ «Պատերազմի եւ մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» Կոնվենցիաները,
Հաշվի առնելով, որ Հայերի ցեղասպանության կազմակերպիչները դատապարտվել են 1919 թ. Կոնստանդնուպոլսի ռազմական հատուկ ատյանի կողմից,
հաշվի առնելով, որ որպես ցեղասպանության հատուցում 1919 թ. Փարիզի վեհաժողովի հատուկ հանձնաժողովը հաշվարկել է 1915-1918 թթ. Արեւմտյան Հայաստանին հասցված վնասի չափը, իսկ 1920 թ. օգոստոսին 10-ին ստորագրվել է Սեւրի պայմանագիրը եւ 1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիսլոնը վավերացրել է Իրավարար վճիռ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի մասին,
ինչը նշանակում է, որ ցեղասպանության կազմակերպիչների ու հանցագործների դատապարտումը տեղի է ունեցել, նյութական վնասի չափը հաշվարկվել է, որոշվել է տարածքը, որի վրա տարածվում է Հայաստան Պետության տիտղոսը,
նկատի առնելով, որ 2004 թ. սկսած ձեւավորվել է Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնության եւ քաղաքացիության ինստիտուտը, որի համակարգի վրա ձեւավորվել է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) իրավական-քաղաքական հիմքերը եւ պետականաստեղծ կառույցները՝ կառավարությունը, խորհրդարանը, նախագահի ինստիտուտը,
նկատի առնելով, որ Արեւմտյան Հայաստանի հայերը, ինչպես ցանկացած ազգ այս աշխարհում՝ ապրելու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունք ունեն, ինչը նշանակում է, որ նրանք իրավունք ունեն պահանջելու սեփական պետության հաստատումը Բնօրրան Հայրենիքում՝ Արեւմտյան Հայաստանում,
հայտնում ենք, 2015 թ. ապրիլի 24-ից հետո, Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի քաղաքացիների, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը Հայերի ցեղասպանության հետեւանքների վերացման նպատակով՝ 1915-1918 թթ. ընթացքում, հայությանը հասցված բարոյական, նյութական եւ տարածքային վնասի հատուցման իրականացման իրավական-քաղաքական գործընթաց սկսելու մասին:
Արմենակ Աբրահամյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ
24.04.2015 թ.
Comments are closed.