Կոստանդնուպոլսի Սարըյեր վարչական շրջանում գտնվող հայկական Սուրբ Հռիփսիմյանց հայկական եկեղեցում ավարտվել են վերանորոգման աշխատանքները, և եկեղեցին բացել է իր դռները հավատացյալների համար:

Բացման արարողությանը ներկա է գտնվել նաև Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը: Մատուցվել է պատարագ:

Եկեղեցու հիմնադրամի հիմնադիր խորհրդի նախագահ Մուրաթ Սումեն, հիշեցնելով, որ կառույցը հիմվել է 1848թ.-ին, պատմել է վերանորոգման աշխատանքների մանրամասների մասին:

«Սուրբ Հռիփսիմյանց եկեղեցին Կոստանդնուպոլսի ամենաակտիվ եկեղեցիներից մեկն է: Համաճարակի ընթացքում մեր եկեղեցին փակեցինք, քանի որ դռնփակ էին անցկացվում պատարագները»,-ասել է Սումեն: