Արևմտյան Հայաստանի պատմական Տիգրանակերտ քաղաքի  հնագույն Սուր թաղամասի բնակելի տարածքները բռնությամբ օտարվեցին իսկական տերերից, իսկ վերակառուցված տարածքներն ամբողջությամբ վերածվեցին և շարունակում են վերածվել վարձակալությամբ տրվող տարածքների։ Նոր սերունդը այդպես էլ չի ճանաչի իր քաղաքի՝ անցյալում մնացած մշակույթը։

Տիգրանակերտի քանդված տների տեղում կառուցված 52 աշխատատեղերը մրցույթով տրվել են իրենց նոր տերերին՝ հաշվի չառնելով այդ թաղամասերի նախկին բնակիչների կարծիքը և իրավունքները։ Բնակարանների նախկին տերերը փաստացի մնացել են դեմ հանդիման իրենց նախկին տարածքների նոր տերերի հետ, ովքեր գերիշխում են թե նյութապես և թե պետական աջակցությամբ։ Նրանք ստիպված են ինքնուրույն հոգալ իրենց նոր կացարանի հետ կապված հարցերը։