Նկատի առնելով, որ 1965-2015 թթ. ընթացքում Հայերի ցեղասպանությունը արդեն իսկ ճանաչել եւ դատապարտել են 20-ից ավելի պետությունների խորհրդարաններ եւ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ եւ կառույցներ,

 

նկատի առնելով, որ Հայերի ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակի ոգեկոչումներին զուգահեռ Հայերի ցեղասպանությունը ճանաչել ու դատապարտել են Եվրախորհրդարանը, Վատիկանը, Ավստրիան, Գերմանիան եւ մի շարք այլ երկրներ ու կառույցներ եւ որ ցեղասպանության դատապարտման գործընթացը շարունակվում է,

 

նկատի առնելով՝ Մերձավոր Արեւելքի հայ համայնքներին, ՀՀ-ին ու ԼՂՀ-ին եւ համայն հայությանը սպառնացող ներկայի ռազմա-քաղաքական մարտահրավերները,

 

նկատի առնելով այն հայտնի իրողությունը, որ Հայերի ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների ավարտով իրականում սկսվում է հայության իրավունքների պաշտպանության նոր վճռական փուլը,

 

հաշվի առնելով, որ Թուրքիայի Հանրապետությունը շարունակում է ժխտել Հայերի ցեղասպանության փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականություն,

 

հաշվի առնելով, որ Հայերի ցեղասպանության կազմակերպիչները  Կոստանդնուպոլսի ռազմական հատուկ ատյանի կողմից 1919 թ. ճանաչվել են, որպես մարդկության դեմ ուղղված հանցագործության պատասխանատուներ եւ այդ ատյանի վճռով դատապարտվել են, որ 1919 թ. Փարիզի վեհաժողովի հատուկ հանձնաժողովը հաշվարկել է 1915-1918 թթ. Արեւմտյան Հայաստանին հասցված վնասի չափը, որ 1920 թ. օգոստոսին 10-ին ստորագրվել է Սեւրի պայմանագիրը, իսկ 1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիսլոնը վավերացրել է Իրավարար վճիռ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի մասին,

 

հաշվի առնելով, որ 2014 թ.-ին ավարտվել է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պետական կառույցների ձեւավորումը, այն է՝ կառավարության, խորհրդարանի, նախագահի ինստիտուտի,

 

ՄԱԿ-ի անդամ երկրների խորհրդարաններից խնդրում ենք, ՄԱԿ-ի հովանու ներքո, իրավական-քաղաքական գործընթաց ձեւավորել ապահովելու համար 1919-1920 թթ. կայացված վերոնշյալ որոշումների իրականացումը, պաշտպանելու եւ հաստատելու համար Արեւմտյան Հայաստանի հայերի ու քաղաքացիների եւ Արեւմտյան Հայաստանի բնիկների ազատ ապրելու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունքը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության հովանու ներքո՝ Բնօրրան Հայրենիքում:

 

Արմեն Տեր-Սարգսյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի Նախագահ

 

24.04.2015 թ.

Comments are closed.