2022թ. մարտ 16-ին Արևմտյան Հայաստանի կառավարության խոսնակ Անուշ Հարությունյանը իր հայտարարության մեջ խոսեց Արևմտյան Հայաստանի կառավառության կողմից շնորհվող մեդալների և շքանշանների մասին, որոնք տրվում են ինչպես մարտական գործողությունների մասնակիցներին, այնպես էլ Արևմտյան Հայաստանի կայացման ու նրա բարգավաճման գործում ցուցաբերած ծառայությունների համար:
Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտնում է, որ Արևմտյան Հայաստանի Հանրապետությունն ընդլայնում է պետությանը մատուցած ծառայությունների համար պարգևատրումների շրջանակը:
2022թ.փետրվարի 25-ին նախագահ Արմենակ Աբրահամյանը ստորագրեց հրամանագիր՝ ՊՈՂՈՍ ՆՈՒԲԱՐ մեդալ թողարկելու վերաբերյալ:
Արևմտյան Հայաստանը 2014թ. արդեն թողարկել էր Արևմտյան Հայաստանին մատուցած զինվորական ծառայությունների համար շնորհվող Հայկական Լեգեոնի Սուր Խաչ մեդալը, որն իրենից ներկայացնում է ոսկեգույն էմալապատ խաչ, որով պարգևատրվել են 20-ից ավելի քաջորդիներ:
Պողոս Նուբար մեդալը կրում է մեծագույն հայորդու՝ Պողոս Նուբարի անունը, ով կանգնած է Արևմտյան Հայաստանի Հանրապետության ստեղծման ակունքներում: Պողոս Նուբարի ջանքերով էր, որ 1919թ. ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը, որը ճանաչվեց քսանից ավելի պետությունների կողմից: Մեդալն իրենից ներկայացնում է սկավառակ, որի վրա դաջված է Արևմտյան Հայաստանի ոսկեգույն զինանշանը՝ էմալապատ ճառագայթներով:
Արևմտյան Հայաստանը՝ լինելով վերը նշված պետության շարունակականը, պատվով է կատարում իր առաքելությունը և շարունակում է այն մեծ գործը, որը սկսել էր Պողոս Նուբար Փաշան: Արևմտյան Հայաստանը այսուհետ իր երախտիքն ու մեծարումն արտահայտելու է այս մեդալի միջոցով՝ պարգևատրելով բոլոր նրանց, ովքեր ծառայություն են մատուցել ու կմատուցեն Արևմտյան Հայաստանին միջազգային ասպարեզում և կունենան իրենց ներդրումը պետականաշինության գործում:
Մեդալը շնորհվելու է Արևմտյան Հայաստանի նախագահի կողմից կազմված հատուկ հանձնաժողովի որոշմամբ և վավերացվելու է նախագահի ստորագրությամբ:
14 մարտի 2022 թ.