Նկատի առնելով, որ 1921 թ. Լոզանի կոնֆերանսից հետո Հայկական Հարցի կարգավորման եւ Փարիզի վեհաժողովի որոշումների իրականացման գործընթացը կասեցվեց շուրջ 50 տարով,

 

նկատի առնելով, որ 1965 թ. ապրիլի 24-ին երեւանյան շարժումով ու ցույցերով չեզոքացվեց Հայերի ցեղասպանության ճանաչման եւ իրավունքների շուրջ 50-ամյա շրջափակումը, որին հետեւեց հայության նոր պայքարը սեփական իրավունքների պաշտպանության խնդրով,

 

նկատի առնելով, որ 1965-2015 թթ. ընթացքում Հայերի ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել են 20-ից ավելի պետություններ եւ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ եւ կառույցներ, եւ որ այդ գործընթացը այսօր էլ շարունակվում է,

 

հաշվի առնելով՝ Մերձավոր Արեւելքի հայ համայնքներին, ՀՀ-ին ու ԼՂՀ-ին եւ համայն հայությանը սպառնացող ներկայի ռազմա-քաղաքական մարտահրավերները,

 

հաշվի առնելով այն հայտնի իրողությունը, որ Հայերի ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների ավարտով իրականում սկսվում է հայության իրավունքների պաշտպանության նոր վճռական փուլը,

 

հաշվի առնելով, որ Հայերի ցեղասպանության պատասխանատուները, որպես ցեղասպանության կազմակերպիչ հանցագործներ, դատապարտվել են 1919 թ. Կոնստանդնուպոլսի ռազմական հատուկ ատյանի կողմից, եւ որպես ցեղասպանության հետեւանքների վերացմանն ուղղված որոշումներ 1919 թ. Փարիզի վեհաժողովի հատուկ հանձնաժողովը հաշվարկել է 1915-1918 թթ. Արեւմտյան Հայաստանին հասցված վնասի չափը, որ 1920 թ. օգոստոսին 10-ին ստորագրվել է Սեւրի պայմանագիրը, իսկ 1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիսլոնը վավերացրել է Իրավարար վճիռ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի մասին,

 

հաշվի առնելով, որ 2014 թ.-ին ավարտվել է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պետական կառույցների ձեւավորումը, այն է՝ կառավարության, խորհրդարանի, նախագահի ինստիտուտի,

 

ՄԱԿ-ի անդամ երկրների կառավարություններից խնդրում ենք, ՄԱԿ-ի հովանու ներքո, իրավական-քաղաքական գործընթաց սկսել ապահովելու համար 1919-1920 թթ. կայացված որոշումների իրականացումը, պաշտպանելու եւ հաստատելու համար Արեւմտյան Հայաստանի հայերի ու քաղաքացիների եւ Արեւմտյան Հայաստանի բնիկների ազատ ապրելու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունքը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության հովանու ներքո՝ Բնօրրան Հայրենիքում:

 

Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Վարչապետ

 

26.04.2015 թ.

Comments are closed.