Սույն թվականի ապրիլի 5-ին Ֆրանսիայում լույս կտեսնի «Անահիտ» հայկական ամսագրի 2-րդ համարը 4 լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն։ Նշենք, որ ամսագիրն սկզբում հրատարակվում էր միայն  ֆրանսերենով։ Այս ամսագրի շնորհիվ ընթերցողները կարող են ծանոթանալ տարբեր երկրներում, հատկապես Ֆրանսիայում բնակվող նշանավոր տարագիր հայերի սոցիալական, հասարակական և անձնական կյանքին ու գործունեությանը։ Բացի այս ամենից, կարող եք ծանոթանալ նաև «Հայ Ճամփա» հայկական մարտարվեստի նրբություններին և տեխնիկային, ինչպես նաև՝ կարդալ հայերի դեմ իրագործված ցեղասպանության  մանրամասները վերլուծող հոդվածներ։