Այասը նավահանգստային բերդաքաղաք է Արևմտյան Հայաստանի Կիլիկիայում: Կոչվել է Եգե կամ Եգեա և ունեցել է ազատ քաղաքի արտոնություն: II դարում կոչվել է Հադրիանա: Բարձր զարգացում է ապրել Կիլիկիայի հայկական պետության ժամանակշրջանում (XII-XIV): Լինելով Հայոց արքունի կալվածք՝ Ռուբինյանների և Հեթումյանների հովանավորությամբ դարձել է միջազգային առևտրի և արհեստագործության խոշոր կենտրոն: Ժամանակակիցները կոչել են ՝՝Հայոց պետության ոսկեղեն խարիսխ՝՝, ՝՝Հայոց թագավորի նավահանգիստ՝՝։ Այասը եղել է նաև հայկական արքունի դրամահատության կենտրոն: Հայոց արքունի ապարանքը գտնվել է ցամաքային բերդում, որտեղ բնակվել են պաշտոնյանները: 

1522թ. Այասը նվաճել է Օսմանյան սուլթանությունը: Այասում հայկական կյանքը որոշ չափով աշխուժացել է XIX դ. վերջին և XXդ. սկզբին: Սակայն Այասի հայերը (մոտ 2000 մարդ) տեղահանվեցին և մեծամասամբ բնաջնջվեցին 1915թ. ցեղասպանության ժամանակ: