Թուրքական «Հաբեր գլոբալ» ալիքը պնդում է, որ Հայաստանը Ռուսաստանին է փոխանցել 4 ՍՈՒ-30 ռազմական ինքնաթիռ՝ դրանք Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններում օգտագործելու համար՝ հղում անելով թուրքական հետախուզության աղբյուրներին։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այս պնդումները իրականության հետ կապ չունեն։
ՊՆ հաղորդագրության համաձայն՝ այս բոլոր օդանավերն իրենց ողջ տեխնիկայով Հայաստանում են և ոչ մի տեղ չեն մեկնել։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը նույնպես հերքել է նույն հեռուստաալիքով հեռարձակված այն պնդումները, թե Սիրիայից վարձկաններ Հայաստանով անցել են Ուկրաինա և կռվել Ռուսաստանի կողմից։
Արևմտյան Հայաստանը իր դժգոհությունն է հայտնում այս ստահոդ տեղեկության առնչությամբ և ուզում է հիշեցնել բռնազավթիչ թուրքական պետությանը, որ սիրիացի վարձկաններին պատերազմի մեջ ներգրավելու ոճը հարիր է միայն իրեն և իր ՝՝փոքր եղբայր՝՝ Ադրբեջանին։