Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: Գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը երկրորդ տուրում ևս հաղթանակ են տարել և առաջատարների խմբում են: Միավորը կիսել են Արթուր Դավթյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը:
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն այս տարի անցկացվում է Սլովենիայի Բրեժիցե քաղաքում: Այն մեկնարկել է մարտի 26-ին և կեզրափակվի ապրիլի 7-ին: Այն բաղկացած է 11 տուրից: