Հայկական կիրառական արվեստի և այլ եզակի նմուշների կոլեկցիոներ Համլետ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «19-րդ դարի վերջի վանեցի հայ արծաթագործ վարպետի անզուգական աշխատանքը, հավաքածուումս եղած գոտիներից ամենաշքեղը:
Գոտու վրա պատկերված է «Մայր Հայաստանը», Էջմիածնի մայր տաճարը, ինչպես նաև Վասպուրականի նշանավոր եկեղեցիներից Վարագավանքը, Նարեկավանքը, Սուրբ Գրիգորը, Կարմրավորը։
Ճարմանդի վրա վարպետը թողել է նաև հայատառ ` «ՄՊ» և արաբատառ օսմաներենով գրված «Վան» կնիքները»։