Արևմտյան Հայաստանում Կիլիկյան Հայկական թագավորությունը գոյատևել է 11-րդ դարից մինչև 1375թ.: 1151թ. այնտեղ է տեղափոխվում Հայոց կաթողիկոսարանը: Ներսես Շնորհալի ու Գրիգոր Տղա կաթողիկոսների օրոք Հռոմկլայում ծաղկում և զարգանում է գրքարվեստն ու նկարչությունը: Կիլիկյան մանրանկարչությունն առանձնանում է զուտ իրեն հատուկ զարգացման գծերով: Կիլիկիայում 12-րդ դարում պատկերազարդվում էին ոչ միայն ավետարանները, այլև այլ մատյաններ: Հայտնի են Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությանը», ինչպես նաև Սկևռայի Ավետարանը, որը պահպանվել է Լվովի պատրիարքարանում: Ենթադրվում է, որ դա արքայական այն Ավետարանն է, որի վրա երդվել է Լևոն Բ Մեծագործ թագավորը: Կիլիկյան մատյաններից Հեթում Բ-ի «Ճաշոցը», Մատենադարանի թիվ 9422 «Ավետարանը» և «Ութ մանրանկարիչների Ավետարանը», իրենց զարդային ապշեցուցիչ հարստությամբ ու գեղագիտական բարձր մակարդակով, համարվում են հայ միջնադարյան գրքարվեստի գլուխգործոցները: