Հա­­յերի նա­­խաք­­րիստո­­նեական եւ ապա՝ քրիս­­տո­­­նյա հա­­վատ­­քում մեծ նշա­­նակու­­թյուն ու­­նե­­­ին Մեծ Պահ­­քը, Ծաղ­­կա­­­զար­­դը, Ավագ Շա­­բաթը և Զատ­­կի հետ կա­­պված սո­­վորույթնե­­րն ու ավան­­դությունները, որոնք շուքով էին նշվում  նաև Արևմտյան Հայաստանի Մու­­սա Լեռան շրջակայքի գյուղերում­­։ Մեծ Պահ­­քի սկզբնա­­կան շրջա­­նի ավան­­դույթներից էր հա­­տիկը։ Այն պատրաստվում էր ցո­­րենի, սի­­սեռի, լո­­բու, բակ­­լա­­­յի նման ըն­­դե­­­ղեն­­նե­­­րով եւ բա­­ցի տնե­­ցինե­­րից, մատուցվում էր նաև հյուրերին։ Ծաղ­­կա­­­զար­­դը, ինչպես կրո­­նական գրեթե բո­­լոր ծի­­սակա­­տարու­­թյուննե­­րը, ավան­­դա­­­բար ժա­­ռան­­գվել է նա­­խաք­­րիստո­­նեական սո­­վորույթնե­­րից։ Հին հա­­վատ­­քով սրբա­­դաս­ված էին մի շարք ծա­­ռեր։ Գար­­նա­­­նամու­­տին այդ ծա­­ռերը զարդարվում էին՝ ճյուղերին գու­­նա­­­վոր թաշկինակներ կա­­պելով։ 

Ավագ Շա­­բաթվա օրե­­րը նշվում էին իրենց բո­­լոր խոր­­հուրդնե­­րով։ Գ­յուղացիները իրենց դեմքերը «ութնուս»-ի (ութ օրվա) ջրով լվանում, այնուհետև գնում էին եկեղեցի։

Մու­­սա Լե­­ռան յոթ գյուղերին խորթ էր մեծ քա­­ղաք­­նե­­­րի  ավանդույթներից՝ Զատ­­կի կար­­կանդա­­կը։ Դրա փոխարեն պատ­­րաստվո­­ւմ էին «պան­­րուհուց», այ­­սինքն պա­­նիրով հաց, «կաթ­­նը­­­հուց», կա­­թով բո­­կեղ (կլոր կամ մանյակաձև հաց) և այլն։ Սո­­խի կեղև­­նե­­­րով լցված ջրում խա­­շվում էին հավկիթները։ Զատկի սե­­ղանի կերակուրներից մեկն էլ ձուկն էր, որը վերջ  էր դնում յոթ­­շա­­­բաթյա մսե­­ղենի ար­­գելքին։