Կիպրոսի խորհրդարանը մարտի 31-ին միաձայն վավերացրել է կրթության նախարարության կազմում մշակույթի փոխնախարարություն ստեղծելու վերաբերյալ որոշումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը: «Նոր փոխնախարարության ստեղծումը վերաբերում է երեք ազգային եւ կրոնական փոքրամասնություն հանդիսացող համայնքների՝ հայերի, մարոնիտների եւ լատինների մշակութային ժառանգության պահպանմանը: Կիպրահայ գաղութի անունից՝ երախտագիտական ջերմ զգացումներս եմ հայտնում խորհրդարանի բոլոր անդամներին իրենց անվերապահ զորակցության շնորհիվ որդեգրված այս որոշման համար»,-գրել է նա:

https://www.facebook.com/profile.php?id=100064457569661