Արևմտյան Հայաստանի Ադըյաման նահանգի Քահթա գավառում առաջին անգամ անցկացվել է «Նեմրութի նշենի» խորագրով փառատոնը։

Արևմտյան Հայաստանում նուշի արտադրության մեջ առաջատար դեր են խաղում և Քահթան և Ադըյաման նահանգն ամբողջովին։ Նշենիների այգիները զբաղեցնում են ավելի քան 100 հազար դեկար հողատարածք։ Տարեկան արտադրվում է մոտ 30 հազար տոննա նուշ։ Մոտ 6 հազար մարդ է աշխատում այգիներում։

Մեր հայրենիքի՝ Արևմտյան Հայաստանի բնական հարստությունն անսպառ է։ Եկե՛ք միասին տեր կանգնենք թե՛ մեր իրավունքներին, թե՛ մեր բռնազավթված հայրենիքին։