Երզնկայի զբոսաշրջային Քեմալիե գավառը, որն աչքի է ընկնում իր պատմամշակութային արժեքներով, դարձել է Արևմտյան Հայաստանի «հանգիստ քաղաքների» (Cittaslow) ցանցում ընդգրկված 21-րդ բնակավայրը։

Գավառի անվանումը նախկինում եղել է Էղին,1922 թվականին դարձել է Քեմալիե։ Այն գտնվում է վերին Եփրատի ավազանում՝ պատմական Մետաքսի ճանապարհի վրա։

Անցյալից մինչև մեր օրերը բազմաթիվ քաղաքակրթություններ հյուրընկալած գավառը, որն իր ավանդական ճարտարապետությամբ արտացոլում է Արևմտյան Հայաստանի մշակութային հարուստ ժառանգության օրինակները, 2021 թվականի ապրիլի 30-ին ընդգրկվել է ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) Համաշխարհային ժամանակավոր ժառանգության ցանկում։