Western Armenia TV-ի եթերում Հայկական Ճարտարապետությունն Ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը խոսեց Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի տարածքներում պատմամշակութային ժառանգության պահպանումից, որը  գրեթե անհնար է դարձել, քանի որ այդ երկրի կողմից հայկական հուշարձանները ոչնչացնելու գործընթացը կանգ չի առնում և անգամ Հաագայի դատարանի կոշտ հայտարարությունները զսպող մեխանիզմ չեն հանդիսանում։ Քորթոշյանը անդրադարձավ նաև վերջերս Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Փառուխ գյուղին, որտեղ պղծվել էր 9-13 րդ դարերի գերեզմանոցը, ներկայացվելով որպես 30 տարի առաջ այդտեղ թաղված ադրբեջանցիների գերեզմաններ։ Սակայն ներկայացված կադրերը և փորձաքննությունները կարող են փաստել, որ դա միջնադարյան գերեզմանոց է։ Այնպիսի մշակութային ավերածություններ, ինչպեսին այժմ կատարում է Ադրբեջանը, տարիներ շարունակ արել է Թուրքիան՝ Արևմտյան Հայաստանում։