Ախալքալաքի լողավազանը բացվել է և կգործի 3-4 օրից, քանի որ ջուրն այժմ տաքացվում է։ Մարզասրահն արդեն բաց է և պատրաստ է ընդունել այցելուներին։

Ինչպես նշում է լողավազանի տնօրեն Մարտին Գաբրիելյանը, լողավազանում բոլոր տեխնիկական խնդիրները լուծված են։

Ախալքալաքի լողավազանը գործում է 2012 թվականից։ Տարիների ընթացքում այստեղ տարբեր խնդիրներ են առաջացել, գրեթե ամեն տարի լողավազանը մի քանի ամիս չէր աշխատում։ Այն սկսեց չգործել 2018 թվականի օգոստոսի 1-ից: Փակման նախնական պատճառն այն էր, որ մաքրման աշխատանքները վերափոխվել էին կոյուղու հետ կապված խնդիրների: