Կալիֆորնիայի փաստաբանների կոլեգիայի գլխավոր դատախազը հայտարարել է, որ կոլեգիան նորովի է նայել փաստաբանների վարքագծին՝ հայերի հանդեպ կատարված ցեղասպանության հետ կապված վնասի փոխհատուցման առանցքային գործերում Times-ի հետաքննությունից հետո, որում մանրամասն նկարագրված են կոռուպցիայի եւ դրամական միջոցների յուրացման դեպքերը:

Կոլեգիան ավելի վաղ պատժել էր մի փաստաբանի եւ փորձել պատժել եւս երկուսին ցեղասպանության մասին գործի շրջանակներում:«Սարսափելի անարդարություն է կատարվել, երբ  ցեղասպանության ժամանակ սպանված հայերի ժառանգներին մերժել են իրենց օրինական պահանջների հարցում»,- ասել է կոլեգիայի գլխավոր դատական խորհրդական Ջորջ Քարդոնան։