Հայ սակրավորները Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի սակրավորների հետ ականազերծել են ավելի քան 120 հազար քառակուսի մետր գյուղատնտեսական հող ու հանձնել Սիրիայի Հալեպ նահանգի իշխանությանը։

Սիրիացիների խոսքով, ռուս և հայ սակրավորների համատեղ աշխատանքը թույլ է տվել նորից շահագործել «վիթխարի քանակությամբ ցանքատարածություններ ու փրկել հարյուրավոր գյուղացիների կյանքեր»։

Կենտրոնի ներկայացուցիչը հայտնել է, որ կշարունակվեն պայթյունավտանգ առարկաներից մաքրման աշխատանքները։