ՀՀ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և Վրաստանի ճանապարհների դեպարտամենտի փոխնախագահ Լևան Կուպատաշվիլին հետևել են Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետում՝ Դեբեդ գետի վրա նոր կամրջի շինարարության ընթացքին։ «Բարեկամություն» անունը ստացած կամուրջը հայ-վրացական համատեղ ծրագիր է, որը ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների կողմից։ Վրաստանի ճանապարհների դեպարտամենտի փոխնախագահ Լևան Կուպատաշվիլին հույս է հայտնել, որ այս շինարարությունը միակ համատեղ ծրագիրը չի լինի, նման նախագծերը հետագայում շարունակական կլինեն։

 

Հարսանեկան «Բարի լուս» երգն է՝ Գուսանական և ժողովրդական երգի անսամբլի կատարմամբ 

https://www.youtube.com/watch?v=hfm9AWk-qmA