Ապրիլի 6-ին տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի ազգային ժողովի 15-րդ առցանց նիստը, որին մասնակցում էին պատգամավորներ տարբեր երկրներից։ Նիստի օրակարգը ներառում էր մի շարք կետեր, որոնցից հիմնականը 2022 թվականի մայիս 28-ին կայանալիք ԱԺ 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանի օրինագծի քննարկումն էր։ Օրակարգի շրջանակում քննարկվեց նաև ապրիլի 24-ին  Լատինական Ամերիկայում

կայանալիք միջոցառումների ծրագիրը։ 

Պատգամավոր Արա Քեշիշյանը գրավոր հարցերով դիմել էր ԱԺ նախագահությանը, որոնք  ստացան բավարար պատասխան։ 

Նիստի վերջում քննարկվեց հաջորդ նիստի օրակարգը։ Նիստը վարեց ԱԺ նախագահ Նելլի Հարությունյանը։