Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի վարչական տարածքում կառուցվող նոր թաղամասում 107 բնակելի տներից 9-ը կլինեն թեթև կոնստրուկցիաներով արագ հավաքովի առանաձնատներ։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից։ Ծրագիրը պիլոտային է և իրականացվում է բարեգործական միջոցներով։ Հետագայում, ելնելով նպատակահարմարությունից, հնարավոր է նախագիծն ընդլայնվի՝ կառուցվեն մեծաքանակ նմանատատիպ առանձնատներ։