Ջավախքի Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Խանչալի, Ռոդիոնովկա և Ղուլալիս գյուղերում երեխաները նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն կունենան։ Մրցույթին մասնակցել է երկու ընկերություն:
Նինոծմինդայի մունիցիպալիտետը 150 հազար լարի է հատկացրել Ռոդիոնովկա գյուղի մանկապարտեզի համար։ Պայմանագիրը կնքվել է 2022 թվականի մարտի 16-ին, պայմանագրի գործողության ժամկետը լրանում է ստորագրման օրվանից 269 օր հետո։
Ղուլալիս գյուղի դպրոցի առաջին հարկը կբարեկարգվի գյուղի մանկապարտեզի համար։ Մրցույթին մասնակցել է երկու ընկերություն։ Շինարարական աշխատանքները կկատարի «Օվալի» ՍՊԸ-ն՝ 107 750 լարիով։