Արևմտյան Երուսաղեմում հայկական պատրիարքությունը հասութաբեր կալվածքներ ունի, որտեղ մոտ 160 բիզնես կա, և վանքն այդ բիզնեսների եկամտով է ապրում։ Լուրեր են պտտվում, որ պատրիարք Նուրհան Մանուկյանն ուզում է այդ կալվածքները 99 տարով վարձով տալ գործարարներին, սակայն առանց միաբանների որոշման պատրիարքը չի կարող վարձով տալ կալվածքները, իսկ եթե անի՝ ուրեմն պատրիարքությունը անվստահելի ղեկավարների ձեռքում է։ Եթե վերոնշյալ հասութաբեր կալվածքները վարձով տրվեն, ապա պատրիարքարանը բիզնեսներից ստացած վարձավճարի փոխարեն կստանա տարեկան վարձ այն շինարարներից, որոնք տարածքը վարձով կվերցնեն, որը ավելի քիչ գումար կկազմի։ 

Առկա իրավիճակում, եթե պատրիարքը շարունակի ոտնահարել միաբանական կանոնագիրը և միաբանական ժողովի որոշումը, ապա կա՛մ պատրիարքը պետք է հրաժարական տա, կա՛մ նրան պետք է ստիպեն, որ հեռանա։