Արևմտյան Հայաստանի Վանա լիճը աղտոտվածությունից մաքրելու նպատակով սկսված մաքրման աշխատանքները գարնան գալստյան հետ նոր թափ են ստացել։  Մաքրման կայանի գործարկումից հետո Վանա լիճն ազատվել է աղտոտվելու սպառնալիքներից։ Հատակին կուտակվող տիղմը, որը առաջանում էր կեղտաջրերից, տհաճ հոտ էր առաջացնում։

Եղանակի տաքացմանը զուգընթաց ակտիվացավ լճի հատակի տիղմի մաքրումը։ Շրջակա միջավայրի պահպանության և վերահսկողության վարչության կողմից ամիսներ շարունակ մանրակրկիտ իրականացվող մաքրման աշխատանքների արդյունքում մինչ այժմ մաքրվել է 121 հազար խմ տիղմ։