Հայաստանի պատմության թանգարանում ապրիլի 7-ին տեղի ունեցավ «Դրվագներ ինքնության. Զարդ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը:

Ցուցահանդեսում ներառված էին Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ընտրված 18-20-րդ դարերի զարդեր՝ ապարանջաններ, վզնոցներ, գոտիներ, գլխազարդեր և այլն, ինչպես նաև հայ վարպետների աշխատանքային գործիքներ ու ազգագրական լուսանկարներ:

Ցուցահանդեսի նպատակն էր բացահայտել և ներկայացնել, թե հայերը ինչպես և ինչպիսի զարդեր են կրել, ինչ իմաստ ու նշանակություն են ունեցել դրանք, ինչպես են հայկական զարդերը տարածվել տարբեր երկրներում, և ամենակարևորը՝ ժամանակակից հայ վարպետների ուշադրությունը հրավիրել ազգային արվեստի ակունքներին: