Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը դարձավ շախմատի Եվրոպայի անհատական առաջնության փոխչեմպիոն:
Սլովենիայում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության վերջին տուրում Գաբրիել Սարգսյանը կիսեց միավորը Իսպանիայի ներկայացուցիչ Լատասա Սանտոսի հետ: 11 հնարավորից հավաքելով 8,5 միավոր Գաբրիել Սարգսյանը դարձավ շախմատի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն: Մրցաշարի հաղթող դարձավ գերմանացի Մատիաս Բլյուբաում:
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն այս տարի անցկացվում էր Սլովենիայի Բրեժիցե քաղաքում: Այն բաղկացած էր 11 տուրից:
Արևմտյան Հայաստանը շնորհավորում է հայ շախմատիստին և ցանկանում նրան նորանոր և ավելի խոշոր հաղթանակներ։